ՃՏՊ Ստեփանակերտում. «Օպել Աստրա»-ն բախվել է բնակելի տան պարսպին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

ՃՏՊ

Հուլիսի 23-ին ժամը 20:35-ին ԱՀ ոստիկանության Հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳ նախարարությունը:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ս.-ն (ծնված 2002թ.) վարելով «Օպել Աստրա» ավտոմեքենան, Վ. Վաղարշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել բնակելի տներից մեկի պարսպին:

Վերջինս ստացած զույգ ստորին վերջույթների և ծնկահոդի շրջանի սալջարդներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս