Գյուրջինյանը, Յիրիկյանը, Գոգյանը, Մուսայելյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհրդի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

2018 թվականի դեկտեմբերի 28-ին որոշվել է «ԵՊՀ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, որը բաղկացած է 32 անդամից։ Նոր խորհրդի կազմում են ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ Արթուր Իսրայելյանը, «Հայաստան» համահայկական  հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներից են «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Խորհրդի կազմում ընդգրկված են նաև 8 հոգի դասախոսական անձնակազմից, 8 հոգի՝  ուսանողներից։

«ԵՊՀ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը կընտրի նաև ԵՊՀ նոր ռեկտոր։ Ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանը ԲՈՒՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից։