Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված գյուղերից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

հրդեհազ

Ադրբեջանի ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի գյուղերից մեկում հրդեհի բռնկման մասին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը: Հրդեհը բռնկվել է բարդ ռելիեֆ ունեցող անտառային հատվածում՝ ականապատված տարածքում:

Հրդեհի մարման համար անմիջապես գործի են դրվել ԱԻՆ ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռներ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ հրդեհը մարվել է, կանխվել է դրա տարածումը խիտ անտառով։

--00--ԱԹ