Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Հասարակական

Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում գտնվող զրուցարան-տաղավարից քաղաքացին հեռացել է խմբի մյուս անդամներից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ․) Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հարակից տարածքից հեռացել է ձորի ուղղությամբ և չի վերադարձել։

Փրկարարները ձորում (մոտ 100 մ) հայտնաբերել են Ա․ Գ․-ի դին, դուրս բերել այն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

--0--ԿԿ