Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 2617 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Կորոնավիրուս

Վրաստանում հուլիսի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2617 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 400 հազար 698 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 869 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 5665։

--00--ԱՀ