Դատաքննությունից խուսափելու համար հետախուզվողը ներկայացվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

․

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին Գուգարք գյուղի Էներգետիկների 5-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Նիկոլայ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նիկոլայ Ա.-ն ներկայացվել է դատարան։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս