Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան. Տոկիո-2020

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Սպորտ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջան։ Հայ մարզիկը մրցեց Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուի հետ եւ առավելության հասավ 3:6, 6:1, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 49 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Լուկաշ Քլեյն (Սլովակիա) - Ջեյմս Դաքվորթ (Ավստրալիա) զույգի հաղթողը։

Զուգախաղում Կարեն Խաչանովը Անդրեյ Ռուբլյովի հետ պարտություն էր կրել առաջին շրջանում՝ մրցելով ամերիկացիներ Ռաջիվ Ռամի եւ Ֆրենսիս Տիաֆոյի հետ։ 2 ժամ եւ 7 րոպե տեւած մրցախաղում Ռուսաստանի զույգը պարտվել էր 7:6 (7:3), 6:7 (5:7), [10:12] հաշվով։

Տեսանյութեր

Live

Լրահոս