Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 072 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24 072-ով՝ հասնելով 6 126 541-ի։ Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ հիվանդների թվի աճը կազմել է 0,39 տոկոս:

Կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 18 678-ով։ Ընդամենը արդեն ապաքինվել է 5 490 634 մարդ։

Մահվան ելքերի թիվը մեկ օրում աճել է 779-ով՝ մեկ օր առաջվա 799-ի փոխարեն: Ընդամենը վարակից մահացել է 153 874 հիվանդ։

Տեսանյութեր