Մինչև հոկտեմբերի 1-ը Արթիկի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հասարակական

Հ-83 /Հ-21/ Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+900 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ հիմնանորոգմամբ պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար։

--00--ԿԿ