Իրանի նախագահը Թուրքիային մեղադրել է ջրային պաշարների անարդար օգտագործման մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, անդրադառնալով երկրում բնապահպանական խնդիրներին, ոչ անմիջականորեն մեղադրել է Թուրքիային՝ տարածաշրջանի ջրային ռեսուրսների չարաշահման համար, ինչը լուրջ հետևանքների է հանգեցրել Իրանում: Ինչպես հայտնում է Irna-ն, Ռոուհանին, մասնավորապես, ասել է.

«Շրջակա միջավայրի ոլորտում մենք պիտի համագործակցենք մեր հարևանների հետ, քանի որ մի շարք հարցեր կապված են հարևան երկրների հետ, իսկ որոշ հարցեր էլ կապված են այն բանի հետ, որ հարևան երկրները պետք է արդար ձևով օգտագործեն գետի ջուրը: 

Եթե երկու մեծ ու հզոր գետերը՝ Եփրատն ու Տիգրիսը, օգտագործվեն միայն մեկ երկրի կողմից, իսկ հոսանքից ներքև գտնվող հողը չորանա, ապա հետևանքները կանդրադառնան հարևան երկրների, այսինքն՝ մեզ վրա»:

 

Պետք է նշել, որ Ռոուհանիի դիտարկումը՝ Տիգրիսի ու Եփրատի ջրերի օգտագործման մասին, ամենայն հավանականությամբ, վերաբերում են Թուրքիային: 

--00--ԱԹ