ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ և ջրհեղեղ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Հեղեղումների հետևանքով բնակելի շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ: Իրենց կյանքը փրկելու համար բնակիչները ստիպված են եղել պարանների միջոցով բարձրանալ վերևի հարկեր։
Հարևան շենքերի բնակիչներն այդ տեսարանները կարահանել և տեղադրել են համացանցում:
--00--ԱԹ