Երևանում բախվել են Kia-ն ու Opel-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

kia

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Ժամը  12։10-ի սահմաններում Ֆուչիկի 1-ին նրբանցք 3-րդ շենքի դիմաց բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ 

Opel-ը քաղաացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր, իսկ բախման հետևանքով Kia-ն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով էլկտրասյանը։ 

  --00—ՄՀ