Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News 

Դավիթ Գրիգորյան

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հուլիսի 26-ին, հետաձգեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: 

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ «Armdayli.am» լրատվական կայքից, պատշաճ ծանուցված չլինելու պատճառով, չի ստացվել կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմքում դրված հարցազրույցի ձայնագրությունը և պատշաճ ծանուցում իրականացնելու համար նիստը հետաձգվեց:

Միջնորդության քննությունը կշարունակվի օգոստոսի 5-ին՝ 15։00-ին։

--00--ԱԹ

Տեսանյութեր