Սերգեյ Շոյգուն ու Արշակ Կարապետյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

կոլաժ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր»,- ասել են գերատեսչությունից,՝ այլ մանրամասներ չհստակեցնելով։

--00—ՄՀ