Nissan X-Trail-ը տապալել է քարե պարիսպն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

․

Այսօր՝ հուլիսի 26-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:3-ի սահմաններում  Nissan X-Trail  մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի սեփական տան քարե պարսպին, տապալել այն և  առաջ ընթանալով՝ գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00--ԱՀ