Ադրբեջանցին դանակահարել է Սանկտ Պետերբուրգի 19-ամյա բնակչի

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

դանակահարություն

Գիշերային վեճը Սանկտ Պետերբուրգի 19-ամյա բնակչի համար ողբերգական ավարտ է ունեցել. երիտասարդը ստացած դանակի հարվածից մահացել է: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը՝ Պուլկովսկի մայրուղում: Վեճը ֆիքսել են արտաքին հսկողության տեսախցիկները:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են երկու տղամարդ հարձակվում երրորդի վրա: Ինչ-որ պահի հարձակվող անչափահասը գործի է դնում դանակը, որից հետո պետերբուրգցին ընկնում ու անշնչանում է:

--00--ԱԹ

Տեսանյութեր