Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են գրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

«Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը երեկ՝ հունվարի 8-ին դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին մասին: Նրանք այդ մասին լուրը հաստատել են 24News-ի հետ զրույցում։

Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը երեկ հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ»-ը, «Արմնյուզ»-ը, «Ռադիո 107 ՖՄ»-ը, որոնք հանդես են գալիս, համապատասխանաբար, «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

«Քառյակ մեդիայի» մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, կուսակցական չեն եղել։