Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի բակում ապօրինի ծառահատում է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը հունվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենի և մեկական ընկույզի, սերկևիլի ու հոնի ծառեր:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տեղեկություններ, որ ծառահատումը, հնարավոր է, կատարել է նույն բակում գտնվող շենքի բնակիչ Մկրտիչ Ղուկասյանը։ Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է, որ ինքն է հատել ծառերը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: