Ռուս խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել գերեվարված բնակիչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

․

Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա  Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի  է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը»,-նշել է Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է՝  ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

«Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,-նշել է Ստեփանյանը։

--00--ԱՀ