Որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում:

Աշոցքի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Տիգրանաշենի ոլորաններում բուք է:

Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: