Բերդ քաղաքի 27-ամյա բնակչի սպանության մեջ մեղադրվողը ներկայացել է նախաքննական մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Տավուշի մարզի Բերդ քաղաքի 27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Բերդ քաղաքի 39-ամյա բնակիչը երեկ երեկոյան ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատալու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչը, գլխի ճակատային հատվածին ստանալով հրազենային վիրավորում, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ:

Նախնական քննությամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է նույն մարզի՝ 1979 թվականին ծնված բնակչի կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31.12.2018թ. 39-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդհոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի պարկուճ, պլաստմասե խծուծ և արնանման հետքեր:

Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ: Առերևույթ հանցագործություն կատարած անձի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստներն ու արնանման հետքերով բազկաթոռի ծածկոց:

Նախաքննությունը շարունակվում է: