Արման Հակոբյանը նշանակվել է Կոլումբիայում և Բոլիվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Քաղաքական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա)»:

--00--ԿԿ