Մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

ՌԴ Սմոլենսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ Ռուսաստանում կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր Անատոլի Լուկյանովը:

«Շատ տխուր լուր է եկել, այսօր կյանքից հեռացել է ԽՍՀՄ ԳԽ-ի վերջին նախագահ Ա. Լուկյանովը», - գրել է Օստրովսկին: Նրա խոսքով՝ Լուկյանովը «Սմոլենսկի հայտնի բնակիչ ու հրաշալի մարդ էր»: