Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 43 զինծառայողի ընտանիքի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է շահառուների թվի վերաբերյալ  հաշվետվություն՝ հուլիսի 21-ի դրությամբ:

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։   

Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4220 է։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։

--00--ԱԹ