Շոյգուն ու Կարապետյանը Մոսկվայում հանդիպել են. մանրամասները հայտնի չեն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները ոչ հրապարակային բնույթ են կրել, այդ պատճառով դրանց թեման ու մանրամասները դեռ անհայտ են մնում: Նախօրեին կողմերը հեռախոսազրույց են ունեցել Հարավային Կովկասում անվտանգության ապահովման վերաբերյալ:

--00--ԱԹ