Զինված անձը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան ու հափշտակել մոտ 3 մլն դրամ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

․

Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան  82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Ըստ կայքի՝ վաճառողուհին դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել:

Խանութի ներսում ոստիկաններն ու քննիչները  հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ: Հարձակվողը, այնուամենայնիվ, կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է 2-3 մլն դրամ:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ