Փամբակ գյուղի ամառանոցներում տնակներ տանիքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Հունվարի 9-ին՝ ժամը 22:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի ամառանոցներում այրվում են 2 տնակի տանիքներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փամբակ գյուղի 5-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող Պ. Պ.-ին պատկանող երկու տնակներից (յուրաքանչյուրը՝ 18 քմ) մեկը այրվել է ամբողջությամբ (գույքով), իսկ մյուս տնակի տանիքից` փայտյա և թիթեղյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):

Իրականացվել են  քանդման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 00:23-ին: