Ամերիկյան դեսպանատան մոտակայքում Opel-ը և Hundai-ին իրար են բախվել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Հունվարի 9-ին՝ ժամը 22:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. առկա է վառելիքի արտահոսք։ Այդ մասին տեղեկացնում է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի  (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1997 թ.) , «Yandex» տաքսի ծառայությանը պատկանող «OPEL Astra G» (վարորդը՝ Ռ. Գ., ծնված 1995 թ.) և «Hundai Sonata» (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«OPEL Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թ. Ս.-ին (ծնված 1965 թ.) և Վ. Ս.-ին (ծնվ. 1965թ.) տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները փակել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը՝ դադարեցնելով արտահոսքը։