ԱԺ աշխատակազմը 404 մլն դրամ է տնտեսել, գումարը վերադարձվել է պետական բյուջե․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Գրառումը՝ ստորև․

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։

Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։

Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,- գրել է Բաբայանը։