Թրամփ կրտսերը ներգաղթյալներին վտանգավոր կենդանիների հետ է համեմատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ներգաղթյալներին վտանգավոր կենդանիների հետ է համեմատել: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

«Գիտե՞ք, թե ինչու դուք կարող եք օրը կենդանաբանական այգում անցկացնել։ Որովհետև պատերն աշխատում են»,- սոցկայքի իր էջում գրել է նա:

Նրա այս գրառումը սոցցանցերում քննադատությունների տեղիք է տվել:

«Կենդանաբանական այգու միակ կենդանին կրտսեր Թրամփն է»,- ի պատասխան՝ մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը: