Հայկական սփյուռքի համար սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է․ Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Արամ Ա-ն հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրին, որի ընթացքում նշել է, որ հայկական սփյուռքի համար սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է:

«Կարծում եմ, որ, նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ խորհրդանշական իմաստը, որովհետև երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը, սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն։

Մեր մոտեցումը սփյուռքի նկատմամբ պետք է տարբերվի, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած 8 միլիոն հայությունն ապրում է սփյուռքում: Անցնող տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել, նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն:

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշվում է, որ սփյուռքի նախարարությունը նախկինում մեծ աշխատանք է կատարել սփյուռքում։