Ո՞վ կառավարությունից կգնա Ազգային ժողով․ Նիկոլ Փաշինյանն անուններ հրապարակեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարաել է, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։

«Մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը», - հայտարարել է Փաշինյանը, ապա շնորհակալություն հայտնել կառավարությունում համատեղ սշխատանքի համար։

«Կարծում եմ՝ արժի նրանց ծափահարել», - ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել՝ քանի որ կառավարության անդամները գնում են ԱԺ, այդ պատճառով էլ կառավարության այսօրվա նիստի օրակարգը «տխուր է ու թեթև»։