Ոստիկաններն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը միջոցառում են իրականացրել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի  ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ տրանսպորտային միջոցներով ավազի, ցեմենտի, գաջի կամ սորուն նյութերի տեղափոխման կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելու նպատակով։

Ոստիկանությունից հայտնում են, որ ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 14 բեռնատար, որոնց վարորդները տուգանվել են։  Հիշեցնենք, որ աղբ, շինարարական նյութեր տեղափոխող բեռնատարների թափքը պետք է ծածկված լինի ոչ թափանցիկ ծածկոցով։ Հիշյալ նորմը խախտած անձը կարող է  տուգանվել 50 հազար դրամի չափով, իսկ եթե խախտողը պաշտոնատար անձ է՝ 100 հազար դրամի չափով։ Ոստիկանության և տեսչական մարմնի համատեղ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

--00--ԱՀ