Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 3 զոհված զինծառայողներին սպանելու համար. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած կրակոցները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Այս մասին ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար»- նշել է նա։

--00--ԱՀ