Սուն շնչառական վարակով երեխաներին մի՛ տարեք դպրոց ու մանկապարտեզ․ քաղաքապետարանի հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ:

Երևանի քաղաքապետարանը նաև իրազեկում է, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: