Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել ՂՀ ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Հունվարի 6-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել ՂՀ ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի, իսկ հունվարի 9-ին՝ ՂՀ ՆԳ նախարար Կալմուխանբեթ Քասիմովի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ի թիվս երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը, դրան հաջորդած իրադարձությունները՝ միանշանակ արձանագրելով, որ այն կրել է կենցաղային բնույթ, ինչին ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը դատապարտելի են և անընդունելի:

Հղում անելով ՂՀ-ում ՀՀ դեսպանության կողմից հունվարի 3-ին տարածված, դրան հետևած ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների միջև տեղի ունեցած շփումներին՝ կողմերը կարևորել են ՂՀ-ում ՀՀ դեսպանության ու ՂՀ իշխանությունների միջև ուղիղ կապի շարունակականության պահպանումը:

Հանդիպումներն անցել են ջերմ, գործընկերային և փոխըմբռնման մթնոլորտում:

Տեսանյութեր

Live

Լրահոս