18 տարեկանում ի՞նչ տվյալներ իրավունք ունի իմանալ որդեգրվածը կենսաբանական ծնողների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Գործադիրը քննարկում է «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը:

Ըստ նախագծի՝ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչև որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ: Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում: Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության և այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման: