Ռուսների համար այս Ամանորն անցկացնելու ամենապահանջված երկիրը եղել է Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Ամանորյա արձակուրդները արտերկրում անցկացնել ցանկացող ռուսաստանցիների համար այս տարվա ամենապահանջված երկիր է դարձել Հայաստանը, ամենից շատ հենց մեր երկիր են նախընտրել ժամանել Ռուսաստանի քաղաքացիները, հայտնում է OZON.travel-ը:

Այս տարվա Ամանորին Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է 68 տոկոսով, իսկ դեպի Երեւան ուղեւորատոմսերի արժեքը նվազել է 5 տոկոսով: 

Օնլայն-ծառայության տվյալներով, թեպետ այս տարի դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղեւորատոմսերի արժեքները բարձրացել էին 15 տոկոսով, սակայն, այնուամենայնիվ, Մոսկվան էլ իր հերթին շարունակում է մնալ պահանջված քաղաք՝ Ամանորին այնտեղ այցելելու համար:

Նշվում է նաեւ, որ զգալի նվազել է այցերի քանակն Ամանորին դեպի Թայլանդ, Իտալիա եւ Թուրքիա:

Նշենք, որ Հայաստանի հանդեպ օտարերկրա քաղաքացիների հետաքրքրությունը զգալի աճել է մայիսին երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո, իսկ բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը նախորդ տարեվերջին «Տարվա երկիր» ճանաչեց Հայաստանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս