2018-ին ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` «Տեղեկանք տնտեսումների մասին» վերտառությամբ, որով ներկայացրել է նոր թվային տվյալներ տնտեսված գումարների մասին:

«ՀՀ ԱԺ աշխատակազմի 2018 թվականի գործունեության վերջնական ամփոփմամբ պարզվեց․

Վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար»,- գրել է նա:

Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։

Տեսանյութեր

Live

Լրահոս