Դիմում գրեցի Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ․ Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետին ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին Անի Սամսոնյանն գրել է ֆեյսբուքյան էջում:

«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։

Այսօր՝ ժամեր անց, նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները, այդ թվում՝ ես»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրության ժամանակ Անի Սամսոնյանը ԼՀԿ ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։