Երևանում կատարված ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Հունվարի 7-ին Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենին,  ընկույզի, սերկևիլի ու հոնի մեկական ծառեր:

Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է, որ ինքն է հատել ծառերը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: