Պոլսո Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ խաչքարեր են տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Պոլսո Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ նոր խաչքարեր են տեղադրվել: Այս մասին տեղեկանում ենք Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը:

Պատրիարքարանի շքամուտքի երկու կողմերում Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին զետեղվել են խաչքարեր, որոնք 2019 թ. հունվարի 9-ին օծվել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ:

Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում սասունցի Քրիստիան Գելիջիի բարերարությամբ:

Thumbnail
Thumbnail

Տեսանյութեր

Live

Լրահոս