Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների են կանչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

խաղաղապահներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենալուրջ սրումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր հանգեցրել է նոր քաղաքական նախաձեռնությունների: Հետագայում նման միջադեպերից խուսափելու համար, Հայաստանի վարչապետի ժամանկավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի վերահսկողությունը փաստացի հանձնել ռուս սահմանապահներին և նրանց հետ միասին տեղակայել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին: 

Հաշվի առնելով, որ սեպտեմբերին Երևանը կստանձնի այս կազմակերպության նախագահությունը, Հայաստանի իշխանությունները հնարավորություն կունենան հարցն օրակարգ մտցնել: Սակայն, ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում, հայ առաջնորդի գաղափարին արձագանքել են առանց ոգևորության:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 28-ի գիշերը տեղի ունեցած սրումը, որը Մոսկվային ևս մեկ անգամ ստիպել է հանդես գալ միջնորդի դերում և կողմերին հորդորեց դադարեցնել կրակը, անսպասելի քաղաքական զարգացում ստացավ: Հուլիսի 29-ի առավոտյան՝ կառավարության նիստում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մի քանի գաղափարի մասին, թե ինչպես կարելի է կանխել սահմանային նոր միջադեպերը, որն այժմ ավելի նպատակահարմար է այն անվանել շփման գիծ:   

Այժմ ռուսական սահմանապահները հսկում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաննները, իսկ նախորդ տարվա պատերազմից հետո լրացուցիչ սահմանակետեր են տեղադրվել Ադրբեջանի հետ սահմանին ինչպես արևմուտքում, որտեղ գտնվում է Նախիջևանի անկլավը, այնպես էլ արևելքում, որտեղ նոր սահմանը բառացիորեն մեջտեղից կիսում է հայկական գյուղերը: 

Հունիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ հանրապետությունում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կազմը կավելանա, չնայած նա չի նշել, թե որքան: Սակայն թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Երևանից եկած նոր մտահղացմանը:

 «Երևանի հետ շփումները շարունակվում են, այլևս ոչինչ չունեմ ավելացնելու»,- այն ամենն ինչ պատասխանել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ելույթը պարունակում էր նույնիսկ ավելի համարձակ գաղափար՝ սահման հրավիրել ոչ միայն ռուս սահմանապահներին, այլև ՀԱՊԿ դիտորդներին:
Հավանաբար, նման առաջարկը կապված է այն փաստի հետ, որ սեպտեմբերին Երեւանը ստանձնելու է այս կազմակերպության նախագահությունը, ինչը օրակարգի վրա ազդելու ավելի լայն հնարավորություններ է տալիս:

Մանրամասները՝ Коммерсантъ -ում։

--00—ՄՀ