Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Հասարակական

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները  վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ում և պարզել, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

«Ադամիում» ՍՊԸ ՍՊԸ-ի բոլոր 45 աշխատակիցներին էլ Տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս