Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է թվով 29 գլխավոր քարտուղարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Հասարակական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու մասին որոշում է կայացրել:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման

մարմինների գլխավոր քարտուղարների 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի

30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման

ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:

Նշենք, որ ընդհանուր առմամբ պարգեւատրվել է 29 պետծառայող: Նրանց ցանկը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ:

--00--ԿԿ