Հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծն ընդունվեց. դեմ և ձեռնպահ քվեարկող չկար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում ձայների 72 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ, հակառակ ԶԼՄ-ներում տեղ գտած քննադատությանը, այս նախագծով նախ փորձ է արվում պաշտպանել հենց լրագրողի գործունեությունը:

Իսկ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ խորհուրդ տվեց նախագիծը մինչև վերջ ընթերցել, ապա շեշտեց՝ քրեորեն պատժելի է միայն հայհոյանքը՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս