Կոտայքում վրաերթի են ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

․

Այսօր Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել հեծանվորդի: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Տիգրան Խաչատրյանը իր վարած ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս խաչմերուկում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, հեծանվորդ, 17-ամյա Խաչիկ Շարյանին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ