Արմավիրում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Galant-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Գեղամ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի և Կապան քաղաքի բնակիչ, 42-ամյա Լազար Գրիգորյանի վարած Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Արդեն առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նշված վթարի հետևանքով Լ. Գրիգորյանի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 47-ամյա Գրիգոր Հարությունյանն ու 21-ամյա Վահե Հարությունյանը մարմնական վնասվածք են ստացել և տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Գրիգորյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում:

--00--ԱՀ