ԱԹՍ-ներ, կրակոցներ սահմանին, քրեական պատասխանատվություն հայհոյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

24News-ն ամփոփել է շաբաթվա գլխավոր իրադարձությունները։ Ինչպես անցած յոթ օրերի ընթացքում, այս շաբաթ ևս հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել։

ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունից հետո այսօր ադրբեջանական զինված ուժերը դարձյալ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։

Մասնավորապես, 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Նշենք, որ երեկ 23։00-ից սկսած հակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը, ինչը կասեցվել է։
Մանավորապես, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ՀՀ օդային տարածք ներխուժելու բոլոր փորձերը կասեցվել են։ Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և 4 վիրավոր։

Հանուն հայրենիքի պաշտպանության զոհված զինծառայողներն են՝

լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյան

շարքային Կորյուն Արայիկի Հարությունյան

շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյան

ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով կառավարության նիստի ժամանակ առաջարկել է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ