Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու․ օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

Սամվել Մարտիրոսյան

Նրանց, ով սպասում է, որ էս օրենքով հայհոյանքը կքչանա ցանցում, թիթեռնիկները կշատանան դաշտերում, միանգամից ասեմ. բան էլ չի փոխվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով այսօր խորհրդարանի կողմից ընդունված օրինագծին, որով առաջարկվում է հայհոյանքը դարձնել քրեորեն պատժելի։

Նա, մասնավորապես, նշել է.

«Նրանց, ով սպասում է, որ էս օրենքով հայհոյանքը կքչանա ցանցում, թիթեռնիկները կշատանան դաշտերում, միանգամից ասեմ. բան էլ չի փոխվի։ Քանի որ հայկական համացանցի կեսը դա մարդիկ են, որոնք Հայաստանում չեն։ Ու իրանց վրա էս օրենքը չի ազդի։ Ու էդ դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն իրենց քֆուրները։

Բացի դրանից, հեշտ կարելի ա ֆեյք բացել ու հավեսով մի 20 միլիոնի սիրտը հովացնել։ Իսկ կարելի է բաց դեմքով շարունակել հայհոյել։ Ոստիկանությունը ու դատարանները տեսնենք, թե ոնց են հազարավոր տեղացի քֆուրչիներին բռնելու ու դատելու։ Էլ չասեմ, որ միշտ կարելի է ասել, որ ես չէի, կոտրել են ֆեյսբուքս։ Դե հիմա մի հատ էլ փորձագիտական զննում արեք։

2. Երբ օրենքը տեղով չի աշխատում, սա իրավական նիհիլիզմն է խորցնում։

3. Իսկ հիմա ամենավատը։ Հայհոյանքը շատ դժվար չափվող երեւույթ է։ Բարդ է ասել, թե երբ է այն վիրավորանքից անցնում ծանր վիրավորանքի եւ այլն։ Ու այստեղ դատարանը, դատախազությունը ստանում են գործիք քաղաքական պատվեր կատարելու համար։ Փաստացի, դատավորը հանգիստ կկարողանա մարդուն բանտ նետել մի երկու հատ մեկնաբանություն իրա ուզած ձեւով մեկնաբանելով։

4. Եվ իհարկե, ինտերնետում շատ հեշտ կարելի է այնպես հայհոյել, որ բարդ լինի բնութագրել եղածը որպես հայհոյանք, իսկ չինովնիկի մեկ է կվերապրի իրեն հասնող բարոյական տանջանքները։ Էն որ ասում են, ինտելիգենտ չի ասի ես քո մեջը, կասի ես հորդ թայն եմ։

5. Ինձ շարունակում է հուզել, թե ինչու են ներկա իշխանությունները էսքան շատ սահմանափակող օրենք ընդունել ու շարունակում են ընդունել։

--00--ԱՀ